Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / մտադիր չէ չեղյալ հայտարարել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը, մինչդեռ բացառված չէ այն առանց հանդիսականների անցկացնելու տարբերակը: Այս մասին ասել է ՄՕԿ-ի անդամ Ռիչարդ Փաունդը ՝ Kyodo գործակալությանը տված հարցազրույցում:
Նա կարծում է, որ մարզահանդեսը երկրորդ անգամ չի հետաձգվի: Հաճելի է միջոցառումն անցկացնել հանդիսականի ներկայությամբ, բայց՝ ոչ պարտադիր:
Հիշեցնենք, որ խաղերը պետք տեղի ունենան 2021թ. հուլիսի 23 –ից օգոստոսի 8 –ը: